Արսենը հերոսաբար կռվեց և ընկավ հանուն հայրենիքի․ ճանաչենք մեր հերոսներին

Պшտերшզմ։ Բառ, որ այսօրվա սերնդի գիտակցության մեջ սոսկ բառ էր կամ դրա մասին կարդացած, լսած, տեսանյութեր դիտած պատկերացումներ։ Իսկ սեպտեմբերի 27-ից այսօրվա սերունդը սեփական մաշկի վրա զգաց պшտերшզմի իրական ողբերգnւթյnւնը։

Այս սերունդը սրտում վրեժ ունի, սրտում մեծ հավատք ունի առ Աստված։Եվ այն չի կորչելու․ ավելի վեր է բարձրանալու, քանզի իր առաջնորդը Տերն է և քաջ գիտակցում է իր առաքելությունն այս աշխարհում։

Արյшն գնով գոյը կերտած այս սերունդը փառավորված է ընդմիշտ, նրանք անմшհ են , քանզի ապրելու են յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում։ Ճանաչենք նրանց՝ մեր անմшհ հերոսներին, անուն առ անուն։

Արսեն Կարապետյան։ Երեկ՝ փետրվարի 5-ին, նա կդառնար 23 տարեկան։ 2016-2018 թվականներին Արսենն իր զինվորական ժամկետային ծառայությունն անցկացրել էր Նոյեմբերյանում։ Շատ մեծ հայրենասեր էր։ Եթե շատերը խոսում են հայրենիքի մասին, ապա Արսենն ապրում էր հայրենիքով։ Պшտերшզմի հենց առաջին օրվանից կամավոր մեկնեց հայրենիքի պաշտպանությանը։

Ընկերները պատմում են, որ զինկոմիսարիատում շատ երկար են սպասել, քանի որ Արսենը կորցրել էր անձնագիրը, սակայն որոշել էր ներկայանալ վարորդական վկայականով: Հավատալով հաղթանակին՝ Արսենը հերոսաբար կռվեց և զnհվեց հոկտեմբերի մեկին՝ Մատաղիսում։ Հիշատակդ հավերժ։

Понравилась статья? Поделиться с друзьями: