Եռաբլուրն իրենց տունը դարձրած տղաները հյուրերին լուռ են ընդունում, նրանք չափազանց հյուրասեր են , հավաքում են հայրենակիցներին խնկարկման և լուռ ընդունում ու լուռ ճանապարհում են։Բայց այդ սիրտ մաշող լռությունն այնքան խոսուն է։
Այդ լռության մեջ այնքան բան է լսվում։ Արյnւնոտ հողը ասես խոսում է։ Խոսում է դшժшն ու ծանր օրերի մասին։ Խոսում են այնպիսի բաների մասին, որ լսելն անգամ անհնարին է։ Երախտիքի խոսքեր չկան , այնքան էժան են այդ խոսքերը նրանց սխրանքի առաջ, նրանց երիտասարդ կյանքի առաջ։
Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և նրանց անուններով մի նոր պատմություն կերտենք։ Մեսրոպյան Արման։ Ծնվել է 1992 թ․, Արարատի մարզի Արևշատ գյուղում։ Ընդամենը 5 տարեկան է եղել, երբ տեղափոխվել են Արցախի Քաշաթաղի շրջան՝ Ղազարապատ գյուղ:
Արմանը պայմանագրային ծառայող էր: Երբ սկսվեց պшտերшզմը , դիրքերում էր։ Հոկտեմբերի 15-ի թեժ մшրտերի ժամանակ, փրկելով ընկերոջ կյանքը, զnհվեց։Հերոսն ամուսնացած էր, ունի մեկ որդի, իսկ երկրորդ երեխայի (հղիության) մասին ընտանիքն իմացել է նրա մшհվան օրը։ Արմանն այդպես էլ չիմացավ, որ երկրորդ անգամ է հայր դառնալու։
Այսօր՝ փետրվարի վեցին, հարազատները և ընկերները Արմանին ծննդյան տորթով էին այցելել, որի մոմերը Արմանի փոխարեն փչեց իր մեկամյա որդին՝ Գեղամը։ Հավերժ հիշատակ․․․