Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի հինգին, տասնինն անց երեսունվեց րոպեին շատերը զգացին երկրшշшրժի ցնցումները։ Այնուհետև արդեն ԱԻՆ-ը պաշտոնապես ներկայացրեց երկրակեղևի ցնցումների վերաբերյալ տեղեկատվությունը․ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք՝ 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնում ուժգնությունը հասել է 6-7 բալ, իսկ Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ։
Կատարվել է երկրաֆիզիկական ուսումնասիրում, մոնիթորինգ և վերլուծություններ։ ԱԻՆ ծառայությունը տեղեկացնում է, որ անմիջապես իրականացվել է մոնիթորինգ և վերլուծական աշխատանքներ: Աշխատանքները շարունակվում են։
Ծառայությունը նաև տեղեկացնում է հանրությանը, որ առաջիկայում հնարավոր են թույլ և միջին ուժգնության ցնցումներ։ Մինչ այս ցնցումներն իրականացված մոնիթորինգը ցույց էր տվել, որ երկրակեղևում շատացել էին անոմալ իրավիճակները և առաջիկայում շարունակական բնույթ կունենան։Ննախարարությունը նաև հայտնում են, որ բարձր ցնցումների հավանականությունը չնչին է։
Շուրջօրյա ռեժիմով վերահսկողական աշխատանքներ են իրականացվում և շարունակվում վերլուծական աշխատանքները։ Իրավիճակի վերաբերյալ յուրաքանչյուր փոփոխություն հանրությանը կիրազեկվի։