Սեպտեմբերի 27-ին աշխարհը գլխիվայր շրջվեց հայերի համար։ Գրեթե երկու ամիս շարունակ աղոթքն առ Աստված յուրաքնչյուր հայի շուրթին էր։ Գրեթ երկու ամիս անց պшտերшզմն ավարտվեց nղբերգական կորուստներով՝ հազարավոր հերոս տղաների կորստով։
Հազարավոր ընտանիքների լույսը մարեց առհավետ, հազարավոր նպատակներ ու երազանքներ հօդս ցնդեցին, հազարավոր սերեր կարոտը սրտում մնացին։ Տղաներն անմшհացան , шրյան գնով կերտեցին մեր ապագան ու հեռացան, անմшհության փառքի ճամփան ելան, հավերժության ճամփորդ դարձան։
Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և հավետ վառ պահենք նրանց անունները և սերնդեսերունդ փոխանցեք, որ հավերժ խոսեն նրանց մասին , որ դարեր շարունակ ապրեն նրանք։ Մխիթարը ծնվել է 2002 թվականին, Էջմիածնում։ Փոքր հասակից սպորտի մեծ սիրահար է եղել, ասում էր․ «Չեմպիոն եմ դառնալու, որ ամբողջ աշխարհն իմանա»։
Երկու տարի առաջ վերադարձավ Ռուսաստանի Դաշնությունից հայրենիքին ծառայելու համար և 2020-ին մեկնեց ծառայության։ Ծառայում էր Ջաբրայիլում, ապա տեղափոխվել էր Հադրութ։ Երբ իմացավ պшտերшզմի սկսման մասին լուրը, հոսպիտալում էր։ Անջատելով կաթիլային ներարկումը՝ փախել է, որ րոպե առաջ ընկերների կողքին լինի։
Հոկտեմբերի վեցին վիրшվորվում է։ Եվ վիրшվոր ոտքով շարունակում օգնել ընկերներին։ Մինչ հոկտեմբերի տասը ամեն օր զանգահարում էր ու ոչ մի օր հուսալքված չի եղել։ Մшհից առաջ Վանք գյուղի ձորից փրկել է 25 հոգու և առաջ շարժվել, որ մյուսներին էլ փրկի և այդտեղ էլ անմшհացել է։ Հիշատակդ հավերժ․․․