Սիրուն Մինասը կարճ սանրվածքով է՛լ ավելի գեղեցիկ է․ լուսանկար

Սիրուն Մինասին  հանրությունը սկսեց ճանաչել Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Womens club» հումորային հեռուստանախագծից։ Սակայն գեղեցկուհին ունի այլ մասնագիտություն և այլ զբաղմունք։

Նա պլաստիկ վիրաբույժ է և  սոցցհարթակում բավականին ակտիվ է․ հաճախ ներկայացնում է իր աշխատանքային առօրյան և կազմակերպում վիրտուալ շփումներ իր հետևորդների հետ։ 2020-ին ծնվեց նրա որդին և շատ հաճախ Սիրուն Մինասը հանրայնացնում է հրաշք փոքրիկի մասնակցությամբ տեսանյութեր և լուսանկարներ։

Այս անգամ գեղեցկուհին հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ ինքը կարճ սանրվածքով է։ Լուսանկարին գրառում է կցել, որտեց նշել է, որ լուսանկարն արխիվային է և հարց է ուղղել իր հետևորդներին՝  կա՞րճ, թե երկար մազեր են սազում իրեն։

Ըստ երևույթին գեղեցկուհին մտածում է սանրվածքի փոփոխություն կատարել։ Օգտատերերի արձագանքից կարելի է ենթադրել, որ նրանց դուր է եկել նմանօրինակ սանրվածքը և նշել են, որ այն անչափ սազում է։

Մեկնաբանություններում օգտատերերը հանդես են եկել հաճոյախոսություններով և նշել, որ Սիրուն Մինասը ցանկացած սանրվածքով գեղեցկուհի է։

Понравилась статья? Поделиться с друзьями: