Covid19-ը նահանջո՞ւմ է․ ԱՀԿ-ի հայտարարությունը

2020 թվականը Երկիրն իր ճիրաններում սեղմած Covid19-ի դեմ պայքարը շարունակվում է։ Այն մի քանի փուլով ցնցեց աշխարհը։ Բազմաթիվ մարդիկ կորցրեցին իրենց հարազատներին հենց այս հիվանդության պատճառով։ Սակայն այս օրերի ԱՀԿ-ն հայտարարում է  Covid19-ի նահանջի մասին։

Կազմակերպության ներկայացուցիչ Մարիա վան Կերխովենը խոսելով այս մասին՝ հայտարարել է, որ նման արդյունքը փաստում է այն մասին, որ իրականացված միջոցառումները տվել են իրենց արդյունքները և շեշտել, որ այն խստագույնս պետք է շարունակել պահպանել։

Օրեր առաջ այս մասին ելույթով հանդես էր եկել նաև ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ղեբրեյեսուսը , ով ասել էր, որ իսկապես համավարակի անկում է նկատվում, սակայն չպետք է թուլանալ։

Սա նշանակում է, որ պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը, լվանալ ձեռքերը և այլն։ Թվերի նվազումը  խոսում է այն մասին, որ համավարակը դարձել է վերահսկելի։

Նվազումը սկսել է հունվարի կեսերից ամբողջ աշխարհում։ Մի շարք երկրներ մասսայական  պատվաստումներ են իրականացնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: