Մանկության 3 ընկերներ միասին զnհվեցին ճաշելիս․ անասելի հուզիչ պատմություն․ ճանաչենք մեր հերոսներին

Մեզ նոր կյանք պարգևած հայորդիներին  ճանաչենք անուն առ անուն։ Այսօր անդրադառնում ենք, ցավոք սրտի,  միանգամից  երեք անմահ հերոսի՝  Արտո, Արսեն, Գոռ։

Նրանք  մանկուց միասին էին։ Մեծացել են նույն բակում՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Մանկությունից անբաժան էին։ Պшտերшզմի  առաջին օրերից կամավորական սկզբունքներով առաջնագծում էին՝ էլի երեքով, էլի միասին , էլի անբաժան։

Կռվել են Հադրութում , ապա Մարտունիում։ Բանակը նրանց ճանաչում է՝ որպես «Մասիվցի հերոսներ»։ Արտոն, Արսենը, Գոռը ամենուրեք միասին էին, երբեք միմյանց մենակ չէին թողնում, անգամ զnհվելnւց երեքով միասին զnհվեցին՝ միասին ճաշելիս։ Երեք հայորդիները զnհվել են հոկտեմբերի 30-ին шնօդшչուի հшրվшծից։

Հաջորդ օրը նրանք տուն պիտի գնային մի փոքր հանգիստ առնելու։ Այդ օրը Արտոն հեռախոսազրույց էր ունեցել և ընկերոջը հայտնել իրենց գնալու մասին լուրը։ Խոսելուց կես ժամ անց հերոս տղաները զnհվnւմ են։

Հավերժ փառք ձեզ , հերոս քաջեր, լույս իջնի ձեր հոգիներին։ Ցավակցում ենք ընտանիքներին և խոնարհվում նրանց առջև։

Понравилась статья? Поделиться с друзьями: