Պարուհի Սոնա Եսայանը, ով նաև դերասան, հումորիստ Գրիգի կինն է, ինսթագրամյան իր օգտահաշվում ակտիվ է։ Նա իր հետևորդների հետ կիսվում է իր աշխատանքային առօրյայով, հանրայնացնում է բազմապիսի և հետաքրքիր լուսանկարներ և տեսանյութեր ու ակտիվ շփվում իր երկրպագուների հետ։
Այս անգամ պարուհին զվարճալի և անչափ գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել և կից կատարել գրառում, որտեղ պատմում է, թե ինչ հրաշքներ կարող է գործել ջերմ ժպիտը։ Նա մասնավորապես գրել է․
«Մտնելով հասարակական վայր կամ մոտենալով խանութի աշխատողին ժպիտով, դուք կբացահայտեք աշխարհն ավելի լուսավոր կողմից։ Մարդիկ ձեզ պատասխան կժպտան և յուրաքանչյուր բարդություն ու լարվածություն կհալի ուղիղ ձեր աչքի առաջ։ ԲԱ»:
Ավելի վաղ Սոնան գեղեցիկ ֆոտոշարք էր ներկայացրել, որը բարձր են գնահատել նրա երկրպագուները։ Հատկանշական է, որ Սոնայի ամուսինը՝ Գրիգը, նույնպես մեկնաբանել էր կնոջ լուսանկարը։ Նա հումորային մեկնաբանություն է գրել․ գեղեցկուհուց ծանոթություն է խնդրել։
Ամուսնուն ի պատասխան պարուհին հոմորով պատասխանել է, որ ամուսնացած տղամարդկանց հետ չի ծանոթանում։