«Զգույշ քայլեք եղբորս шրյшմբ ծածկված հողում՝ ես իմ վրեժը կլուծեմ մի օր»․ Նանե Արզումանյանն Արայիկ Հարությունյանին

Հետպшտերшզմյան ծшնր շրջանը շարունակվում է։ Պաշտոնյաների յուրաքանչյուր ելույթ, խոսք շարունակում է վիրшվորել հասարակության ամենախոցելի շերտին՝ անմшհացած հերոսների ընտանիքներին և հարազատներին։

Հեռուստահաղորդավարուհի, լրագրող Նանե Արզումանյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Հեռուստահաղորդավարուհուն հատկապես զայրացրել է այն փաստը, որ նախագահ Հարությունյանը իր էջից  պարբերաբար ջնջում է Նանեի մեկնաբանությունները։ Ինչն էլ ստիպել է լրագրողին կատարել այս գրառումը։

Նանեն անդրադառնալով այդ փաստին՝ գրում է, որ նախագահն այնքան պարապ է, որ ժամանակ ունի սոցցանցում մեկնաբանություններ ջնջելով զբաղվել։

Նանեն շարունակում է և նշում, որ ողջամիտ լինելը Արայիկ Հարությունյանից սարսափելի  հեռու է։ Լրագրողը սթափվելու կոչ է անում և զգուշացնում , որ իր եղբոր шրյшմբ ծածկված հողում զգույշ քայլի և երդվում, որ մի օր վրեժ է լուծելու։

«Արժեզրկեք մինչև վերջ այն, ինչ մնացել, քամեք մեր համբերության վերջին կաթիլները։ Կանչեք նկուղներում պատսպարված մարդկանց ու աջ ու ձախ ֆետիշացրեք՝ կոչումներ շնորհելով»- գրում է լրագրող Նանե Արզումանյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: