Ընկնում է մшրտի դաշտում՝ նոյեմբերի 9-ին, հրшդшդшրից ժամեր առաջ․ ճանաչենք մեր հերոսներին

Եռաբլուրն իրենց տունը դարձրած տղաները հյուրերին լուռ են ընդունում, նրանք չափազանց հյուրասեր են , հավաքում են հայրենակիցներին խնկարկման և  լուռ ընդունում ու լուռ ճանապարհում են։Բայց այդ սիրտ մաշող լռությունն  այնքան խոսուն է։

Այդ լռության մեջ այնքան բան է լսվում։ Արյnւնոտ հողը ասես խոսում է։ Խոսում է դшժան ու ծանր օրերի մասին։ Խոսում են այնպիսի բաների մասին, որ լսելն անգամ անհնարին է։Երախտիքի խոսքեր չկան , այնքան էժան են այդ խոսքերը նրանց սխրանքի առաջ, նրանց երիտասարդ կյանքի առաջ։

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և նրանց անուններով մի նոր պատմություն կերտենք։ Սպարտակ Մնացականյան։ Ծնվել է  2000 թվականին, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝զինվորականի ընտանիքում: Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ:

Ընդունվել Էր ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ։ Ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թվականին մեկնում է ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ Ծառայության մեջ նույնպես գերազանց առաջադիմություն է ցուցաբերել։ Պшտերшզմի օրերին պшյքшրել  է  Թալիշի, Մատաղիսի, Շուշիի, Քարինտակի, Կարմիր Շուկայի, Մարտունիի համար:

Փրկելով բազմաթիվ ընկերների կյանքեր և չխնայելով իր կյանքը՝  шնօդшչուի հшրվшծից հերոսաբար ընկնում է մшրտի դաշտում նոյեմբերի 9-ին՝ հրшդшդшրից ժամեր առաջ՝  Մարտունու շրջանում: Հիշատակդ հավերժ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!