«Ինչպե՞ս եք մոտիվացիա և էներգիա գտնում ոտքի կանգնելու համար»․ Սիրուշոյի հուսալքված գրառումը․ լուսանկար

Սիրված երգչուհի Սիրուշոն ինստթագրամյան իր օգտահաշվում սև ու սպիտակ լուսանկար է հանրայացրել և կից անգրեն լեզվով գրառում կատարել, որտեղ անդրադարձել է երկրի, մարդկային հոգիների հուսահատ վիճակին։

Նա գրել է, որ համաճարակը կարծես բավարար չէր, Հայաստան աշխարհը նաև ապրեց ծшնր ու դшժшն պшտերшզմ, որի արդյունքում կորցրեցինք հարազատ մարդկանց, տներ, երազանքներ և հույսեր, ու մնացին միայն կոտրված սրտեր։

Երգչուհին հարցրել է, թե ինչպե՞ս են պայքարում սիրտ մաշող ու հիասթափված իրականության հետ, ինչպես նաև ինչպե՞ս են մոտիվացիա և էներգիա գտնում նորից ոտքի կանգնելու համար։ Երգչուհին համոզմունք է հայտնում, որ այս իրավիճակը միասին պետք է բուժել ու հաղթահարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրուշոն գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր իր անձի վերաբերյալ բացասական մեկնաբանություններին։

Մեկնաբանություններում նրա հետևորդները գոտեպնդել են երգչուհուն և խորհուրդ տվել ուշադրություն  չդարձնել նման խոսակցություններին, միևնույնն է այդպիսի մարդիկ միշտ քննադատելու համար ինչ-որ բան կգտնեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: