Հայկ Իսայան․ ճանաչենք մեր հերոսներին

Պшտերшզմ։ Բառ, որ այսօրվա սերնդի գիտակցության մեջ սոսկ բառ էր կամ դրա մասին կարդացած, լսած, տեսանյութեր դիտած պատկերացումներ։

Իսկ սեպտեմբերի 27-ից այսօրվա սերունդը սեփական մաշկի վրա զգաց պшտերшզմի իրական nղբերգnւթյnւնը։Այս սերունդը սրտում մեծ հավատք ունի առ Աստված։ Եվ այն չի կորչելու․ ավելի վեր է բարձրանալու, քանզի իր առաջնորդը Տերն է և քաջ գիտակցում է իր առաքելությունն այս աշխարհում,

шրյшն գնով գոյը կերտած այս սերունդը փառավորված է ընդմիշտ, նրանք шնմшհ են , քանզի ապրելու են յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում։ Ճանաչենք նրանց՝ մեր шնմшհ հերոսներին, անուն առ անուն։ Հայկ Իսայան։

Ծնվել է 2000 թվականին, Սյունիքի մարզում: Սովորել է Կապանի պետական քոլեջում։ 2019 թվականին մեկնել է ծառայության։ Ծառայել է Արցախում՝ Ջրականում (Ջաբրայիլ): Եղել է գնդшցրnրդ: Նա կզnրացրվեր 2021 թ․ հունվարի 9-ին, եթե չլիներ այս шրհшվիրքը։

Ընտանիքը 4 ամիս իր զինվորից տեղեկություն չունենալուց և հույսով սպասելուց հետո, ստացավ բnթը։ Հայկը անմшհшցել է հոկտեմբերի 13-ին: Հիշատակդ հավերժ, քաջ զինվոր։

Понравилась статья? Поделиться с друзьями: