Նորապսակ Բեն Ավետիսյանի կինը՝ Դիանա Տոնոյանը, անչափ գեղեցիկ լուսանկար է հրապարակել

Օրերս համացանցում տարածվեց Բեն Ավետիսյանի և Դիանա Տոնոյանի հարսանեկան լուսանկարներն ու տեսանյութերը։ Դերասանն իր սոցցհարթակում տեղադրել էր հարսանեկան առաջին լուսանկարն ու գրառել․ «Աստծո օրհնությամբ դարձար իմ կինը»։

Դերասանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, ինսթագրամյան իր օգտահաշվում նույնպես հանրայնացրեց հարսանեկան լուսանկար և սիրո մասին գեղեցիկ գրառմամբ հանդես եկավ։

Նա գրել էր, որ աշխարհի ամենաուժեղ մոգությունը սերն է, քանի որ միայն սերը կստիպի, որ մարդ սարեր շրջի և երկնքից աստղեր իջեցնի։ Այնուհետև նորապսակ երջանիկ զույգը հանրայնացնում էր գեղեցիկ լուսանկարներ և տեսանյութեր։

Այս անգամ Դիանան իր սոցցկարթակում հանրայանացրել է մի լուսանկար, որտեղ ինքը անչափ գեղեցիկ վարդերի փունջ ունի ձեռքին։ Լուսանկարին Դիանան գրառում է կցել, որտեղ նշել է, որ այդ վարդերը նրա սիրո բույրն ունեն և ավելացրել 101 վարդեր հաշթագը։

Մեկնաբանություններում Դիանայի հետևորդները հաճոյախոսություններով և գեղեցիկ բարեմաղթանքներով են հանդես եկել։ Զույգն այս պահին գտնվում է Միացյալ Նահանգներում։

Понравилась статья? Поделиться с друзьями: