Այսօր սփյուռքահայ գրող Վազգեն Շուշանյանի ծննդյան օրն է․ մանրամասներ գրողի կյանքից

Այսօր՝ փետրվարի 9-ին, սփյուռքահայ գրող Վազգեն Շուշանյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է  1903 թվականին, Ռոդոստոյում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Խաչի Հիսուսյան և Սուրբ թագավոր թաղի Հովհանյան նախակրթարանում։

1915 թվականին նրա ընտանիքը ցեղասպանության զոհ է դառնում։ Միայնակ մնացած Վազգենը ընդունվում է Արմաշի երկրագործական վարժարանը և այդ վարժարանի կազմի հետ էլ տեղափոխվում է Կ.Պոլիս, ապա Հայաստան։

Հայաստանում ապրում է մեկ տարի և ետ է վերադառնում։ Թափառական կյանք է  ունենում․ Նյու Յորք, Իզմիր, Փարիզ։ Փարիզում պայքարել է ապրուստի համար՝ բանվորություն էր անում գործարաններում։ Մահացել թոքերի հիվանդությունից ֆրանսիական հիվանդանոցներից մեկում՝ միայնակ ու լքված։

Նրա ստեղծագործություններում արծարծված է սփյուռքահայերի դժվարին կյանքը, նրանց պայքարը ուծացման դեմ։ Նրա բոլոր ստեղծագործությունները կարծես մեկ ամբողջականություն լինեն և այդ ամբողջի մեջ երևում է իր սերնդի անթերի կերպարը։

Նա սփյուռքահայ այն մտավորականներից է, որ պոկվել է իր ծննդավայրից ու հասել օտար ափեր, պայքարել, որ հարմարվի նոր միջավայրին, սակայն շարունակում էր ամուր կապված մնալ իր հիմքերին։

Понравилась статья? Поделиться с друзьями: