Երգչուհի Մաշ Իսրաելյանը բավականին ակտիվ է սոցցհարթակում։ Նա բազմաբնույթ լուսանկարներ ու տեսանյութեր է հանրայնացնում, ինչպես նաև հետաքրքիր շփումներ է կազմակերպում իր հետևորդների հետ։
Գաղտնիք չէ, որ դերասան Գարիկ Սաֆարյանը և երգչուհի Մաշ Իսրաելյանը արդեն տևական ժամանակահատված է ընկերություն են անում։ Այսօր՝ փետրվարի 9-ին, դերասանը սիրելիին ամուսնության առաջարկություն է արել։ Այս մասին պատմել է երգչուհին։
Նա պատմում է, որ սիրելիի հետ արդեն չորս տարի է ըկերություն են անում, սակայն ամուսնության առաջարկությունը, այնուամենայնիվ, անսպասելլի է եղել Մաշի համար։ Դերասանը նաև երգչուհու հայրիկի հետ «Infiniti» մակնիշի մեքենա են նվիրել։
Այս իրադարձության հետ կապված երգչուհին անչափ գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել ինսթագրամյան իր օգտահաշվում և կից կատարել «Ես ասում եմ՝ այո» գրառումը։
Մաշի հետևորդները արտահայտել են իրենց մեծ ուրախությունը սիրելի երգչուհու երջանկության համար։ Նրանք հանդես են եկել ջերմ խոսքերով ու գեղեցիկ բարեմաղթանքներով։