«Դուք պրոբլեմներ ունեք»․ Էդմոն Մարուքյանը «Իմ քայլ»-ի պատգամավորներին

Վերջին շրջանում Ազգային Ժողովում վեճերի պակաս չի լինում ։ Այս անգամ Ազգային Ժողովում նոր վիճաբանություն է հասունացել։ Պատգամավոր Լուսինե Բադալյանը օրերս ելույթ էր ունեցել և իր ելույթում անդրադարձել էր ընդդիմադիր ուժերին։

Նա նշել էր, որ ընդդիմադիր ուժերը կառուցողական մոտեցում չունեն։ Բադալյանը կարևորել է, որ հատկապես այս շրջանում հարկ կա տարաձայնությունները մի կողմ դնել, շոուներին վերջ տալ և դադարեցնել միմյանց նկատմամաբ մեղադրանքների տեղատարափը և հավաստիացրել է, որ նմանօրինակ մոտեցումը մեծ արդյունքների կհանգեցնի։

Իմ քայլական պատգամավոր Լուսինե Բադալյանի ելույթին անդրադարձ է կատարել Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա ասել է, որ իրենցից կառուցողական ընդդիմություն խոշորացույցով փնտրելու դեպքում անգամ չեն կարող գտնել։ Եվ անկեղծորեն հայտնել իր զարմանքը նման մտքերի և շոուների վերաբերյալ։ Ինչպես նաև ավելացրել է, որ «Իմ քայլ»-ի ներկայացուցիչները ծայրահեղությունների մեջ են ընկել։

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարը գտնում է, որ նրանք պրոբլեմներ ունեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: