Կարկանդակներն այս խմորով անմшհական են ստացվում

Առաջարկում ենք կարկանդակի շատ համեղ խմորի բաղադրատոմս, որը ստացվում է փխրուն, ոսկեգույն և բերանում ուղղակի հալվում է։

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Կաթ — 400 մլ

Շաքարավազ — 1 ճ․գ․

Խմորիչ — 1 ճ․գ․

Ալյուր — 3 թեյի բաժակ

Աղ — 1 թ․ գ․

Բուսայուղ — 40 գ

Կարտոֆիլ, աղ , սև պղպեղ, ջուր, կաթ, սերուցքային կարագ։ Նշված այս բոլոր բաղադրամասերից պատրաստել  կարտոֆիլի խյուս։ Իսկ խմորի համար անհրաժեշտ է սենյակային ջերմաստիճանից մի փոքր ավելի տաք կաթի մեջ լցնել շաքարավազը և խմորիչը և դնել տաք տեղ 15 րոպե։ Խորը տարայի մեջ լցնել մաղով անցկացված ալյուրը, ավելացնել աղը, այնուհետև ավելացնել կաթը։

Հունցել փափուկ, մի փոքր կպչուն խմոր, ապա լցնել բուսայուղը և հունցել խմորը այնքան, որ բուսայուղն ամբողջությամբ ներծծվի խմորի մեջ։ Ծածկել սրբիչով և դնել տաք տեղ 1,5 ժամով, որից հետո բարձրացած խմորը հավաքել և նորից մեկ ժամով թողնել տաք տեղում։

Ապա խմորից ձևավորել գնդիկներ և պատրաստի կարտոֆիլի խյուսով պատրաստել կարկանդակներ։ Երկու կողմից տապակել առատ բուսայուղով, որից հետո դասավորել անձեռոցիկի վրա՝ ավելորդ բուսայուղից ազատվելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!