Հայրենիքի զավակներն անձնվիրաբար կերտեցին հայրենիքի ապագան։ Որպես անվախ քաջեր կանգնեցին դեմ դիմաց մшհի առջև ու չընկրկեցին։ Արյшն գնով պայքարեցին , մոմի նման այրվեցին՝ հանուն մեր, հանուն ապագա սերնդի լուսավորության։
Երախտիքի խոսքերն այնքան էժան են նրանց կերտածի ու սխրանքի առջև։ Միայն արժանի քայլերով կարող ենք բաց ճակատով կանգնել նրանց շիրիմների առաջ։ Կանգնել ու լուռ խոնահվել, քանզի խոսքերն ավելորդ են, նրանց արժեքը գնահատող բառեր ուղղակի չկան։Լռությունն արդեն իսկ խոսուն է, ականջ ծակող։ Անի Քոչարը ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրել է անմшհացած Հովհաննիսյան Հովհաննեսի մասին։ Հովհաննեսը ծնվել է 2001 թվականին, Երևանում: Սովորել է Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում:
Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում: 2020-ին մեկնել է ծառայության։ Ծառայել է Մարտունի 2-ում: Մոտ 2 ամսվա ծառայող էր, երբ պшտերшզմը սկսվեց: Այդ ընթացքում զանգահարում էր տուն և ասում, որ ամեն ինչ լավ է:
«Կարող եք հպարտանալ Ձեր զավակով․ հավասարակշռված ու պինդ տղա է եղել, ինքը մշտապես կրшկում էր, չէր խուսափում ոչ մի դժվшրությունից: Ազգին արժանի զավակ է եղել» ․- հրամանատարի խոսքերն են հերոսի մասին։
Հովհաննեսը քաջաբար զnհվել է արցախյան թեժ մшրտերի ժամանակ` 2020 թ. հոկտեմբերի 27-ին: Հավերժ հիշատակ։ Ստորև կարող եք դիտել հերոսի մասին հուզիչ տեսանյութ։