Անմшհացած բոլոր հերոսներն էլ մերն են։ Հայրենիքը մեր տունն է, իսկ հավերժի ճամփորդ դարձած բոլոր հերոսները՝ մեր տանից։ Նրանք դուրս եկան հենց մեր տանից ու այլևս չվերադարձան։ Նրանց հայրենիքը իր գիրկն է վերցրել և շատ ամուր գրկել։
Կարծես նրանք Աստծուն էին պետք։ Նրանք դասվեցին սրբերի շարքը։ Եկան, կերտեցին ապագան ու հեռացան։ Ճանաչենք նրանց անուն առ անուն, ընդմիշտ հիշենք, հպարտանանք ու փոխանցենք նրանց անուններն ու սխրանքները սերունդներին։
Անի Քոչարը ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրել է անմшհացած հերոս Ղազարյան Արշակի մասին։ Արշակը ծնվել է 2001 թվականին Բելառուսիայի Կիրովսկ քաղաքում: 2003-2008 ապրել է Երևանում։ 2008-ից մինչ բանակ զnրակոչվելը ապրել է Ռուսաստանում:
Արշակը զբաղվել է բասկետբոլով, խաղացել է Պերմի մարզի հավաքականում, ուներ 50-ից ավել գովասանագրեր, մեդալ և գավաթ: Ծառայության է անցել 2019 թվականից: Ծառայել է Թալիշում:
Զnհվել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտից Մատաղիս դիրքեր տեղափոխման ճանապարհին` шնօդшչուի հшրվшծներից: Հիշատակդ հավերժ, քաջ զինվոր։