Մանկության լուսանկարները յուրաքանչյուր անհատի գանձերն են, մանկությունից պոկված պատառիկներ, որոնք բերվել է ամենաերջանիկ ժամանակահատվածից՝ մանկությունից։ Դրանք վառ հիշողություններ են, ապրումներ, դեմքերի ու դեպքերի վերհիշում և վերապրում։
Հաճախ հենց այդ լուսակարներում են անմшհանում այնպիսի մարդիկ, որոնց հետ հանդիպումը, ցшվոք սրտի, կայանում է միայն լուսանկարը դիտելիս։ Այդ կախարդական լուսանկարները կարծես կարողանում են փոխանցել այդ օրվա ձայները, հոտը, դեմքերը։ Ներկայացված լուսանկարում երգչուհի Շպռոտն է մանուկ հասակում։
Էպատաժային երգչուհին հայկական շոու բիզնես մուտք գործեց և կայծակնային արագությամբ հայտնիություն ձեռք բերեց իր ազատ, բարդույթներից զերծ անհատականության շնորհիվ։ Երգչուհին հանրության հետ բավականաչափ անկեղծ է։ Նա բնակություն է հաստատել Ամերիկայում։
Անի Թովմասյանը (իրական անուն ազգանունն է) հարցազրույցներից մեկում նշել էր, որ սկզբնական շրջանում, ինչպես շատերի համար, այնպես էլ իր համար, հեշտ չի եղել օտար երկրում հաստատվելը, կատարել է յուրաքանչյուր աշխատանք և չի ամաչում դրա համար, որովհետև աշխատել ու վաստակել է։
Երգչուհու հիմնական զբաղմունքը եղել և մնում է իր արվեստը։