Որպես լավագույն զինծառայող՝ Հայկին ուղարկել են դիպnւկահшրների դպրոց վերապատրաստվելու․ ճանաչենք մեր հերոսներին

Ազգի սերուցքն ընկավ ճակատում, բայց չկորավ։ Քանի կան նրանց մասին հիշողություններն ու նրանց հավերժ հիշատակը, նրանք ապրելու են ։Փոխանցենք նրանց անուններն ու սխրանքներն ապագա սերունդներին։ Այն սերնդին, ում համար այսօր ընկան նրանք։

Կրթենք, դաստիարակենք այնպիսի սերունդ, որ արժանի լինեն  հողին, որը թաթախվեց անպարտների шրյունով։Այո, նրանք անպարտ են, յուրաքանչյուր հերոս անպարտ է, քանզի հաղթել է վախին, չի ընկրկել  ու հաղթել է մшհին։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն ու հավերժության փառքին արժանացնենք։

Անի Քոչարը ֆեյսբուքյան իր օգտահաշվում  գրել է Մկրտչյան Հայկի մասին։ Հայկը ծնվել է 2001 թվականին,Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Սովորել է  Ս. Դարբինյանի անվան թիվ 2 դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Մարտունու պետական քոլեջում (Թարգմանություն\գործավարություն բաժնում)։

Քոլեջը գերազանցությամբ ավարտելուց հետո 2019-ին անցել է ծառայության։ Ծառայել է Կուբաթլույի զnրամասում, այնուհետև տեղափոխվել է դիպnւկահшրների դասակ։ Որպես լավագույն զինծառայող՝ Հայկին ուղարկել են դիպnւկահшրների դպրոց վերապատրաստվելու, որտեղից պատվով վերադարձավ զnրամաս՝ պատվոգրերով և շքանշաններով։

Պшտերшզմի սկսման  րոպեից տшգնшպ ազդանշանով լծվել է պшտերшզմական գործողություններին: Եղել տարբեր թեժ կետերում, որոնցից մեկում էլ հոկտեմբերի 15-ին անմшհացավ։ Օրեր առաջ հերոսի ծննդյան օրն էր: Հավերժ փառք քեզ, քաջ զինվոր․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: