Արագ պատրաստվող անչափ համեղ ընթրիք, որը կգոհացնի ընտանիքի բոլոր անդամներին

Պատրաստեք ընթրիքին մեր առաջարկած այս ուտեստը և վայելեք այն ընտանեկան կամ ընկերական ջերմ և «համեղ» մթնոլոտում։ Աշխատանքային հոգնած օրը եզրափակեք համեղ ։

Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի՝

Կարտոֆիլ — 12  հ․ միջին չափի

Համեմունքներ, աղ՝ ըստ ճաշակի

Սխտոր — 2 ատամիկ

Բուսայուղ — 3 ճ․ գ․

Մսե գնդիկների համար՝

Աղցած տավարի միս — 650 գ

Սունկ(շամպինիոն) — 500 գ

Մայոնեզ — 1 ճ․ գ․

Կարտոֆիլները բաժանել միջին չափի կտորների, համեմել, լցնել բուսայուղ, լավ խառնել և դասավորել ձևամանի մեջ։ Աղացած մսին ավելացնել սոխ թրջած հաց, համեմել, ապա ձևավորել գնդիկներ և դասավորել կարտոֆիլների միջև։ Այնուհետև կիսաեփել 190 աստիճան տաքացված ջեռոցում ։

Այդ ընթացքում սունկը մայոնեզով  լավ խառնել և դասավորել կիսաեփ կարտոֆիլներին , ապա շարունակել եփել մինչև պատրաստ լինելը՝ մոտավորապես քսան րոպե։

Այս ուտեստը անչափ համեղ է ստացվում և չափազանց արագ է պատրաստվում։ Այն ձեզանից կխլի մի քանի րոպե, սակայն փոխարենը կստանաք անմшհական, հագեցնող ընթրիք։

Понравилась статья? Поделиться с друзьями: