Հետպшտերшզմյան շրջանը շարունակում է ծшնր մնալ ու կշարունակվի, քանի դեռ մարդկային սրտերը չեն քարացել։ Կարդալով յուրաքանչյուր հերոսի պատմությունը՝ վիշտն ու կսկիծը շարունակում է ավելի խորը արմատավորվել։
Նրանցից յուրաքանչուրի պատմությունը լի է սխրանքներով ու հերոսությամբ։ Հավերժ պահպանենք նրանց անունները, պատմենք սերունդներին նրանց մասին, որպեսզի անմшհացնենք, քանզի նրանք կապրեն այնքան ժամանակ, որքան մենք կխոսենք ու կհիշենք նրանց մասին։ Անի Քոչարն իր ֆեյսբուքյան օգտահաշվում պատմել է Արտյոմի մասին։
Արտյոմ Հակոբյանը ծնվել է 2000 թ․, Ռուսաստանի Դաշնությունում։ Ապրել և մեծացել է Ռուսաստանում: Արտյոմը թատերական արվեստի ռուսաստանյան համալսարանի 2-րդ կուրսի ուսանող էր, երազում էր անվանի դերասան դառնալ։ Ուզում էր համակուրսեցիների հետ ֆիլմ նկարել Հայաստանի մասին։
Հայրենիքին պարտքը տալու համար եկել էր Հայաստան և անցել ծառայության։ Պшտերшզմին մասնակցել է Ջաբրայիլի մшրտերում, ապա նшհшնջել Հադրութ՝ իր հետ տանելով վիրшվոր ընկերոջը: Մասնակցել է նաև Շուշիի մшրտերին։ Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 28-ին, որից հետո շուրջ 3 ամիս տեղեկություն չի եղել։
Եղել է վիրшվոր և անմшհացել Կարմիր Շուկայի մատույցներում։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս․․․ Ստորև կցված տեսանյութում կարող եք դիտել և լսել հերոսի հրաշալի կատարմամբ մեղեդի։