Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել, որտեղ անչափ շքեղ տեսքով է ներկայացել

Հաղորդավարուհի,դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինսթագրամյան օգտահաշվում հանրայնացնում է լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև իր հետևորդների հետ  կիսվում  բազմաբնույթ մտքերով ։ Այս անգամ գեղեցկուհին լուսանկար է հանրայնացրել իր սոցցհարթակում, որտեղ անչափ շքեղ տեսքով է ներկայացել։

Կից կատարել է գրառում և ներկայացնում է հայ ազգային բնավորության ոչ դրական գծերը։ Դերասանուհին գրում է, որ մենք կռվարար ենք յուրայինների հանդեպ, սակայն խաղաղասեր թշնամու նկատմամբ, հիանում ենք ամբողջ աշխարհով՝ անտարբերության մատնելով մեր երկրի իրական գեղեցկությունը ։

Մենք երկիրը լքող ու օտարին նվիրվող ենք։ «Մենք ընդունում ենք օտարի արժեքներն ու մարսում հեշտությամբ, և վախենալու դյուրությամբ մոռացության մատնում մեր ունեցվածքն ու պատմությունը՝ հրաժարվելով մեր ինքնությունից:

Անարժանին գիրկընդբաց ենք, արժանիին՝ թուր-թվանքով: Նախանձից կուրացած, անտարբերությամբ և չիմացությամբ բթացած, ցավից համրացած ու էդքանով հանդերձ միևնույն է՝ անսահման բարի: Միամիտ: Անչար: Մենք ընդունում ենք բոլորին՝ բացի ինքներս մեզնից: Հերքում ենք մեզ, մերժում ենք մեզ ու փախչում ենք միշտ ու միայն մեզնից:

Մերժում ենք անցյալը, հերքում ներկան և անպատրաստ նետվում ապագայի անդունդը: Ու գլորվում»- գրել  է Նազենի Հովհաննիսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: