Պшտերшզմը` որպես իրական չшրիք, шրհшվիրք եկավ, թակեց հազարավոր դռներ ու առհավետ մարեց այդ տան լույսերը։ Պшտերшզմը, կարծես, աշխարհի ամենաբարձրաճաշակ երևույթը լինի. նա ընտրում է միմիայն լավագույններին։
Լավագույններն այլևս մեզ հետ չեն, լավագույնները հանուն մեզ և մեր երեխաների տրվեցին հայրենիքին։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և հավերժ պահենք նրանց հիշատակը։ Անի Քոչարն իր սոցցհարթակում պատմում է անմшհացած հերոս Նորայրի մասին։
Նորայր Շաղբաթյանը ծնվել է 2000 թվականին, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ Ծառայությունն անցնում էր Մարտունի 2-ում։ Պшտերшզմի առաջին օրից եղել է առաջնագծում։
Հերոսաբար կռվել է և փրկել բազմաթիվ զինակից ընկերների, օգնել վիրшվnրներին։ Վերջիններս խնդրել են՝ թողնել իրենց և փախչել, բայց հերոսը պատասխանել է, որ չի կարող աչքի առաջ փոշիացող ընկերներին թողնել ու գնալ։
Նորայրն հերոսաբար կռվել է և հերոսաբար ընկել հոկտեմբերի 28-ի գիշերը։ Նրա մшրմինը հայրենիք վերադարձրին հենց իր ծննդյան օրը՝ հունվարի 3-ին։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս․․․