Սոֆի Մխեյանը առաջիկայում  հանրությանը հետաքրքիր նորություններով կներկայանա

Երգչուհի Սոֆի Մխեյանը սոցցհարթակում հանրայանացնում է լուսանկարներ, տեսանյութեր և հաճախ աշխատանքային առօրյան։ Այս շրջանը երգչուհու համար բուռն աշխատանքային է։ Այս անգամ Սոֆին հանրայնացրել է լուսանկար, որտեղ նա Հանրային ռադիոում է և սպասում է փորձի իր հերթին։

Երգչուհին լուսանկարին կցել է հետևյալ գրառումը, որից պարզ է դառնում, որ առաջիկայում  հանրությանը հետաքրքիր նորություններով կներկայանա։ Գրառման մեջ մասնավորապես գրված է․  »Հանրային Ռադիոյում ՝նստած սպասում եմ հերթիս… ) երաժշտական փորձի հերթիս ։

Շուտով Հանրային հեռուստատեսության եթերում նոր երաժշտական նախագիծ, երգում ենք սիրված ու տարբեր տարիների ձեզ ծանոթ երգեր… Կենդանի ձայն, նվագախումբ ՝ Մադաթ Ռոմանիչի գլխավորությամբ:Ավելին՝ ամեն օր սթորիներում))))»։

Մեկնաբանություններում երգչուհու հետևորդները հայտնել են իրենց անկեղծ ուրախությունը և շատերը նշել են, որ անհամբերությամբ են սպասելու։

Ավելի վաղ երգչուհին փորձերից  հանրայնացրել էր մի տեսանյութ, որտեղ հայրենիքին նվիրված անչափ գեղեցիկ երգ էր կատարում՝ «Տուն իմ հայրենի»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!