Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր՝ փետվարի 11-ին, դերասան, թատերական ռեսիսոր Արմեն Էլբակյանի ծննդյան օրն է։
Դերասանների ընտանիքի դուստրը՝ Լիլի Էլբակյանը, իր սոցցհարթակում հանրայնացրել է հոր և իր համատեղ լուսանկարը։ Լուսանկարն արխիվային է։ Դերասանը շատ երիտասարդ է, իսկ դուստրը՝ Լիլին, փոքրիկ աղջնակ։ Լուսանկարին դերասանուհին գրառում է կցել, որտեղ մասնավորապես գրված է․
«Հրաշալի է , որ ծնողներին մենք չենք ընտրում, ես երբեք չէի կարողանա այսքան հանճարեղ ընտրություն կատարել, բայց եթե ընտրության հնարավորություն ունենայի նորից քեզ կնտրեի…. իմ սեր … ծնունդդ շնորհավոր , մաղթում եմ ինձ , որ դու միշտ իմ կողքին լինես , ես քեզ սիրում եմ …»։
Մեկնաբանություններում դերասանաուհու հետևորդները շնորհավորել են Արմեն Էլբակյանին ծննդյան առիթով և հանդես են եկել ջերմ բարեմաղթանքներով։
Ավելի վաղ Լիլի Էլբակյանը ինսթագրամյան իր օգտահաշվում հանրայնացրել է որդու՝ Էդգարի լուսանկարը և կից կատարել հետևյալ գրառում․ «էդգար իմ առավոտ…. սերը հենց ինքն է….»։