Այսօր՝ փետրվարի 11-ին, դերասան, թատերական ռեժիսոր Արմեն Էլբակյանի ծննդյան օրն է; Դերասանը ծնվել է 1954 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Սկզբում սովորել է դերասնական բաժնում, այնուհետև ռեժիսորական բաժնում։
Եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան, իսկ հետո արդեն նույն թատրոնի ռեժիսորն էր։ Աշխատել է նաև որպես գեղարվեստական ղեկավար Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնում։Այնուհետև Կինոյի և թատրոնի ինստիտուտում որպես կուրսի ղեկավար։
Դերասանն հիմնադրել է իր թատրոնը, որը կրում է իր որդու՝ Էդգար Էլբակյանի անունը։ Արմեն Էլբակյանն այժմ Խամաճիկների թատրոնի տնօրենն է, ինչպես նաև Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի ամբիոնի վարիչն է։
Դերասանների ընտանիքը՝ Էդգար Էլբակյանը, Արմեն Էլբակյանը, Աննա Էլբակյանը, Էդգար Էլբակյանը կրտսերը, Լիլի Էլբակյանը, անչափ սիրված է հանրության կողմից։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ սիրված ընտանիքի զավակը՝ Էդգար Էլբակյանը, վաղաժամ հեռացել է կյանքից։ Ջերմորեն շնորհավորում ենք դերասանին և մաղթում առողջություն և երկար տարիների կյանք։