Ռագուի անհաշիվ բաղադրատոմսերից առաջարկում ենք այս մեկը։ Իսկ ինչո՞ւ հենց սա․ քանի որ այն անչափ արագ է պատրաստվում և անչափ համեղ է։ Պատրաստեք ռագու այս բաղադրատոմսով և համոզված եղեք՝ ընթրիքն անմшհական կստացվի։ Գոհ կլինեն ընտանիքի բոլոր անդամները։
Եվ այսպես, համեղ ընթրիք ստանալու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
Միս — 500 գ
Սոխ — 1 հ․
Սունկ — 5 հ․
Գազար — 1 հ․
Կարտոֆիլ — 2 հ․
Բուլղարական պղպեղ — 1 հ․
Լոլիկ — 2 հ․
Սմբուկ — 1 հ․
Տոմատի հյութ — 2 բաժակ
Ջուր — 1 բաժակ
Կանաչի, սխտոր՝ ըստ ճաշակի
Բուսայուղի մեջ տապակել հորթի միսը։ Բանջարեղենը կտրատել մանր քառակուսիներով և տապակել հետևյալ հերթականությամբ՝ սոխ, գազար, պղպեղ, լոլիկ,կարտոֆիլ։ Այս ամենի վրա լցնել տոմատի հյութը և ջուրը։
Ջուրը պարտադիր բաղադրիչ չէ։ Կախված է այն բանից, թե ինչպիսի խտության ռագու եք ցանկանում։ Համեմել ձեր հավանած համեմունքներով և վերջում ավելացնել կանաչին և սխտորը։ Եվ վերջ։
Ինչպես տեսաք այն պատրաստելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում։ Բարի ախորժակ