Երկու եղբայրները հերոսաբար ընկան․ ճանաչենք մեր հերոսներին

Ազգի սերուցքն ընկավ ճակատում, բայց չկորավ։ Քանի կան նրանց մասին հիշողություններն ու նրանց հավերժ հիշատակը, նրանք ապրելու են ։Փոխանցենք նրանց անուններն ու սխրանքներն ապագա սերունդներին։ Այն սերնդին, ում համար այսօր ընկան նրանք։

Կրթենք, դաստիարակենք այնպիսի սերունդ, որ արժանի լինեն  հողին, որը թաթախվեց անպարտների шրյունով։Այո, նրանք անպարտ են, յուրաքանչյուր հերոս անպարտ է, քանզի հաղթել է վախին, չի ընկրկել  ու հաղթել է մшհին։

Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն ու հավերժության փառքին արժանացնենք։ Անի Քոչարն իր սոցցհարթակում գրել է երկու եղբայրներ Լևոնի և Արմենի մասին։

Լևոն  Անթանյանը ծնվել է 1993 թ., իսկ եղբայրը՝ Արմենը, ծնվել է 1994 թ. : Ծնվել են Աշտարակ քաղաքում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մեկնել են ծառայության Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ 2018 թվականից   ծառայում էին ոստիկանական  զnրքերում:

Լևոնն ամուսնացած էր, ունի երկու երեխա՝ չորսամյա որդի և երեքամյա դուստր: Երկուսն էլ անմшհացան վերջին Արցախյան պшտերшզմում՝ Շուշիում:

Понравилась статья? Поделиться с друзьями: