Մենք բոլորս գալիս ենք մանկությունից։ Մանկության անհոգ, երջանիկ տարիներ, որ ակնթարթորեն անցան։ Մանկությունից պահված լուսանկարները փոքրիկ, բայց և մեծ պատառիկներ են, որոնք ջերմ և հուզառատ զգացողություններ են առաջացնում։
Մեզանից յուրաքանչյուրը հատուկ խնամքով է պահպանում այդ լուսանկարները։ Ներկայացված լուսանկարում դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանն է։ Վաչեն ծնվել 1986 թվականին, Երևանում։ Սովորել է Սիամանթոյի անվան դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի բաժնում։
Մասնակցություն է ունեցել ՈՒՀԱ ուսանողական լիգայում։ Եղել է «32 ատամ» հումորային ակումբի անդամ։ Հեղինակել է «2 աստղ» հեռուստահաղորդման օրագրերի սցենարները և համագործակցություն է ունեցել շատ այլ հետաքրքիր հաղորդումներում։
Վաչեն ամուսնացել էր լրագրող, հեռուստահաղորդավարուհի Գայանե Մանուկյանի հետ, սակայն այժմ զույգը բաժանված է։ Նրանք ունեն դուստր։ Վաչեն սիրով է ժամանակն անցկացնում դստեր հետ։
Հարցազրույցներից մեկում Վաչեն պատմել էր, որ դստեր հետ օրը անչափ հետաքրքիր է անցնում և հայրն ամեն բան անում է, որ աղջկա համար օրն անմոռանալի դառնա։