Պшտերшզմը` որպես իրական չшրիք, шրհшվիրք եկավ, թակեց հազարավոր դռներ ու առհավետ մարեց այդ տան լույսերը։ Պшտերшզմը, կարծես, աշխարհի ամենաբարձրաճաշակ երևույթը լինի. նա ընտրում է միմիայն լավագույններին։
Լավագույններն այլևս մեզ հետ չեն, լավագույնները հանուն մեզ և մեր երեխաների տրվեցին հայրենիքին։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և հավերժ պահենք նրանց հիշատակը։ Անի Քոչարը իր սոցցհարթակում «Անուն առ անուն» շարք է ներկայացնում, որտեղ ամենօրյա ռեժիմով պատմում է անմшհացած հերոսների մասին։
Այս անգամ Անին պատմել է Մինասի մասին։ Մինաս Ղազարյանը ծնվել է 1965 թվականին։ Արմատներով Քսապցի էր։ Նա կռվել էր նաև Արցախյան առաջին պшտերшզմի ժամանակ՝ որպես կամավոր երկրապահ։ Մասնակցել է նաև Ապրիլյան պшտերшզմին։
Վերջին պшտերшզմին նույնպես մեկնեց որպես կամավոր և կյանքը նվիրեց հայրենիքին։ Թեժ մшրտերի ընթացքում անմшհացավ հոկտեմբերի 29–ին Մարտունու շրջանում։ Հիշատակդ հավերժ․․․
Մեր խորին ցшվակցություններն ու խոնարհումն ենք հայտնում հայրենիքի նվիրյալի ընտանիքին և բոլոր հարազատներին։