Այսօր՝ փետրվարի 12-ին, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։ 1935 թ․, Ահնիձորում ծնվեց ապակա արձակագիրը։
Սկզբնական կրթությունը ստացել է Ահնիձորի դպրոցում, որից հետո ընդունվել է Կիրովականի Մանկավարժական Համալսարան, իսկ հետո Երևանի Մանկավարժական Համալսարան։ Գրողը մասնագիտությամբ պատմալեզվաբան է։ Նրա գրչի հետ հանրությունը ծանոթացել է 1961 թ․ «Ահնիձոր» ակնարկով։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ «Ահնիձոր»-ը գյուղական աշխարհի արտացոլանքն է։ Մաթևոսյանի բոլոր ստեղծագործություններում արծարծված է գյուղացին, գյուղական միջավայրը և կյանքը։
Նրա ստեղծագուրծությունների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, որոնք հետաքրքրությամբ այսօր էլ բարձր են։ Արձակագրի գրչին են պատկանում «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Բաց երկնքի տակ հին լեռներ» և բազում այլ մեծ հետաքրքրություն վայելող ստեղծագործություններ։
Առաջարկում ենք դիտել ստորև կցված տեսանյութը հանճարեղ գրողի մասնակցությամբ։ Տեսանյութում Մաթևոսյանը երկխոսում է մեկ այլ հանճարի՝ Համո Սահյանի հետ։