Եթե ցանկանում եք պատրաստել հետաքրքիր քաղրեղեն և չունեք շատ ժամանակ խոհանոցում անցկացնելու համար, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը հինգ րոպե։ Պատրաստեք այս տորթը առանց թխելու և ուրախացրեք ձեր մտերիմներին։
Ձեզ անհրաժեշտ կլինի՝
Կաթնաշոռ 9% — 400 գ
Շաքարավազ — 130 գ
Թխվածքաբլիթներ(սև և սպիտակ) — 350 գ
Սերուցք 33% — 300 մլ
Հատապտղային օշարակ
Սառը սերուցքը սառնարանից հանել, լավ թափահարել և հարել շաքարավազի հետ, ապա ավելացնել կաթնաշոռը։ Լավ կլինի կաթնաշոռն անցկացնել մաղով։ Ձևամանը նախապատրաստել յուղաթղթով։
Թխվածքաբլիթները թրջել հատապտղային օշարակի մեջ և դասավորել ձևամանում, ապա քսել կրեմը, այնուհետև կրկին մեկ շերտ թխվածքաբլիթներ և այսպես շարունակել մի քանի շերտ։ Թխվածքաբլիթների երկու գույներն օգտագործեք գեղեցիկ դասավորելու համար։
Վերջում քսել կրեմը , վրան շաղ տալ կակաո և կարելի է զարդարել շոկոլադի կտորներով։ Եվ վերջ, պատրատ է։ Ընդամենը հինգ րոպե և անչափ համեղ։ Վայելեք մեկ բաժակ սուրճը այս հրաշալի դեսերտով։