Անահիտ Սիմոնյանը կյանքի գույների, պարզության և գեղեցկության մասին․ նոր լուսանկարներ

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը իր սոցցհարթակում օգտատերերին պատմում է իր առօրյայից, ներկայացնում իր աշխատանքային գործունեությունը։

Անահիտն աշխատում է նորաձևության և գեղեցկության ոլորտում և վերջերս գործունեություն է սկսել սննդի ոլորտում։ Իր դիզայներական կենտրոնն է հիմնել նաև Ամերիկայում։ Երգչուհին հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել է, որ երգն իր համար ավելի շատ հոբբի է, ապրելաոճ, քան աշխատանք։

Այս անգամ Անահիտն ինսթագրամյան իր օգտահաշվում սև ու սպիտակ լուսանկարներ է հանրայնացրել և կից կատարել կյանքի պարզության և գեղեցկության վերաբերյալ գրառում, որտեղ մասնավորապես գրված է

«Շատերը կարծում են, որ լավ լուսանկարները՝ պայծառ, գեղեցիկ և հագեցած գույներով լուսանկարներն են: Իմ կարծիքով, սև ու սպիտակ լուսանկարները օգնում են մեզ հասկանալ մեր կյանքի ամբողջ պարզությունը: Իսկ դուք սիրո՞ւմ եք սև ու սպիտակ լուսանկարներ»։

Մեկնաբանություններում Անահիտ Սիմոնյանի հետևորդները սիրով պատասխանել են սիրված երգչուհու հարցին և օգտագործելով առիթը՝ հաճոյախոսություններով հանդես եկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: