Գոռը հայի պատիվը այլ հարթակներում պիտի բարձր պահեր․  шնիծվի պшտերшզմը․ տեսանյութ

Պատերազմը` որպես իրական չարիք, արհավիրք եկավ, թակեց հազարավոր դռներ ու առհավետ մարեց այդ տան լույսերը։

Պատերազմը, կարծես, աշխարհի ամենաբարձրաճաշակ երևույթը լինի. նա ընտրում է միմիայն լավագույններին։ Աստծուն լավագույններն էին պետք և նա վերցրեց լավագույններին։ Ճանաչենք նրանց անուն առ անուն։

Անի Քոչարն իր սոցցհարթակում գրում է․ «Գոռը հայի պատիվը այլ հարթակներում պիտի բարձր պահեր… шնիծվի պшտերшզմը»։ Անին ֆեյսբուքյան իր օգտահաշվում պատմում է հերոս Գոռի ու նրա երազանքի մասին։ Նա երազում էր երգել Լա Սկալա թատրոնում։

Իտալիայից հրավեր ուներ, սակայն չկարողացավ գնալ՝ համաճարակով պայմանավորված և զինծառայությանը մնացել էր երեք ամիս։ Մտածում էր ՝ ավարտել, ապա վազել երազանքի հետևից։

Նրա մրցանականերն անհաշիվ են՝ «Զվարթնոց» հայ երգի 2016-2017 թթ․ մրցույթ-փառատոն, «Դասական երգ» անվանակարգ, 1-ին մրցանակ, «Տենոր» համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած «Ոսկե ձայն» միջազգային մրցույթ և այսպես անվերջ կարելի է թվարկել, եթե չլիներ այս չшրшբшստիկ պшտերшզմը։ Ստորև կարող եք դիտել Գոռի կատարումը․

Понравилась статья? Поделиться с друзьями: