Առաջարկում ենք պատրաստել կարկանդակներ ջեռոցում։ Այս բաղադրատոմսով կարկանդակները շատ նորբ, համեղ և հագեցնող են ստացվում։ Այն պատրաստելու համար ձեզ անհրաշեշտ կլինեն՝
Տաք ջուր — 350 մլ
Ալյուր — մոտավորապես 600-650 գ
Բուսայուղ — 3 ճ․ ,գ․
Խմորիչ — 11 գ
Աղ — 1 թ․ գ․
Շաքարավազ — 2 ճ․ գ․
Խճողակը՝ ըստ ցանկության ․ կարող է լինել կարտոֆիլի, մսային և այլն։
Դեղնուց 1 հատ 1 ճ․ գ․ կաթ խառնել, կարկանդակների վրա քսելու համար
Խմորիչը տաք ջրի հետ խառնել, ավելացնել շաքարավազ և դնել տաք տեղ մինչև վրան փրփրանման զանգված կառաջանա։ Այնուհետև լցնել աղ և մաս-մաս ավելացնել ալյուրը։ Ալյուրի քանակը կախված է խմորի վերջնական տեսքից։ Այն պետք լինի էլաստիկ և ձեռքերին չկպչող։
Բուսայուղն ավելացնել խմորը հունցելուց հետո միայն ։ Հունցել տասը րոպե, որից հետո դնել բուսայուղով պատած տարայի մեջ և թողնել հանգստանա մեկ ժամ։ Այն պետք է երկու անգամ մեծանա։ Մինչ այդ անհրաժեշտ է զբաղվել խճողակով։
Խմորից ձևավորել գնդիկներ, ձեռքերով բացել , դնել խճողակը(մսային, կարտոֆիլային, ըստ ցանկության), ապա տալ եռանկյունու տեսք և դասավորել բուսայուղով պատած ձևամանի մեջ, կարկանդակների վրա քսել դեղնուցի և կաթի խառնուրդը, թողնել 20 րոպե, այնուհետև թխել 210 աստիճան տաքացված ջեռոցում 12-15 րոպե։