Երգիչ Մհեր Մեսրոպյանը, ով առավել հայտնի է Մհեր Արմենիա անվանումով , ինսթագրամյան իր օգտահաշվում հայտարարել է քաղաքականություն մուտք գործելու մասին։
Վերջին շրջանում նա հաճախ էր քաղաքական թեմայով գրառումներ կատարում, սակայն քաղաքականություն մուտք գործելու վերաբերյալ նրա հայտարարությունը շատ օգտատերերի համար անսպասելի է եղել և մեկնաբանություններում հանդես են եկել հակասական մտքերով։ Երգիչն իր սոցցհարթակում ներկայացրել է մի լուսանկար, որը իր ստեղծած կուսակցության պատկերն է։
Այն մարդկանց դեմքեր են Հայաստանի Հանրապետության քարտեզով։ Մհերը լուսանկարին կից գրառման մեջ նշել է, որ այդ պատկերը իր հիմնած կուսակցության լոգոն է։ Կուսակցությունը կոչվում է «Ազգի ձայն»։ Մհերը նշում է, որ այս գաղափարի նպատակը իր երկրի ճшկшտшգրի մեջ դրական փոփոխություններ մտցնելն է։
Եվ հավատացնում է, որ պատրաստ է ծառա լինել իր երկրի համար։ Երգչի հիմնած կուսակցության մեջ ընդգրկված են մշակութային այնպիսի դեմքեր, ովքեր հարուստ կենսափորձ ունեն այս ոլորտում և լինելով ընդդիմություն՝ նոր մշակույթ են թելադրելու։
Մհերի քաղաքական քայլերի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում․