«Եվ ամենամեծ դասախոսությունն ու գիտությունը պետք է սա լինի»․ Սասուն Միքայելի ուշագրավ խոսքը պшտերшզմի վերաբերյալ

Գրող Հովհաննես Նեզերեթյանը, ով նաև  «Գարեգին Նժդեհ» ջոկատի հիմնադիրն և ով նաև ղեկավարում է այդ ջոկատը, ծրագիր է ներկայացրել։

Այն քննարկվել է ԵԿՄ վարչությունում, որին մասնակցել են ոչ միայն վերոնշյալ վարչության անդամները, այլ նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Պաշտպանության նախարարության և Հանրային խորհրդի  մի շարք ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում պшտերшզմի ընթացքի, ելքի և այլ հարցերի  վերաբերյալ բազմաթիվ տեսակետներ են հնչել, սակայն ամենից ուշագրավը ԵԿՄ նախագահի՝ Սասուն Միքայելյանի  ելույթն է եղել։ Նա  խոսել է հայ զինվորի մասին՝ մեծարելով նրա ուժը, կորովը, բարձր է գնահատել նրա կարողություններն ու հմտությունները։

Միքայելյանը շարունակելով խոսքը՝ նշել է, որ եթե հետագայում այս պшտերшզմը վերլուծության ենթարկվի, ապա արդյունքում կմտածեն, որ այս ժողովրդի հոգեբանությունը խախտված է կամ այս ի՞նչ ազգ են, որ կարողացան անել դա։

ԵԿՄ նախագահն ասել է, որ  հայ զինվորը կանգնեց ժամանակակից տեխնիկայի առաջ։ Նա նաև նշել է, որ սա պարտություն չէր և դա հասկանալու համար պետք չէ շատ բան կարդալ։

Մենք պետք է պահենք ու պահպանենք մեր հայրենիքը և մնանք կառչած մեր հողին։ «Եվ ամենամեծ դասախոսությունն ու գիտությունը պետք է սա լինի»․- ավարտել է խոսքը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: