Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները տեսակցել են Մարալ Նաջարյանին և տեղեկություններ հայտնել ընտանիքին

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լիբանանից Արցախ տեղափոխված լիբանանահայ ընտանիքը դժբшխտության մեջ է ընկել։

Ընտանիքի մայրը՝ Մարալ Նաջարյանը, գերեվարվել էր։ Նրանք բնակվում էին Արցախում, սակայն պшտերшզմյան օրերին երեխաների և քրոջ հետ հետ գտնվում էր Հայաստանում։ Մարալը պшտերшզմից հետո Հայաստանից Արցախ էր գնում իր անձնական իրերի ետևից, սակայն նոյեմբերի տասին Բերձորի ճանապարհին նա գերեվարվում է։

Այդ մասին նրա քրոջը՝ Անի Նաջարյանին, հայտնել էին ադրբեջանցիները Մարալի հեռախոսով։ Քույրն ամեն տեղ դիմել է, սակայն ապարդյուն։ Այս օրերին Անի Նաջարյանը  հայտնել է, որ Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները այցելել են Ադրբեջան՝ տեսակցելու Մարալին։

Եվ որոշակի տեղեկություն են հայտնել ընտանիքին գերեվարված կնոջ մասին։ Կարմիր խաչի աշխատակիցների փոխանցմամբ Մարալը լավ է։ Եվրոդատարանի կողմից Մարալի՝ Ադրբեջանում գերի լինելու փաստը հաստատվել էր։

Մարալը երկքաղաքացիություն ունի՝ նա և՛ Լիբանանի քաղաքացի է, և՛ Հայաստանի։ Հիշեցնենք, որ օրերս հայրենիք վերադարձան ևս հինգ գերիներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: