Հերոսի կիսատ մնացած նպատակները․ ճանաչենք մեր հերոսներին

Անմшհացած բոլոր հերոսներն էլ մերն են։ Հայրենիքը մեր տունն է,  իսկ հավերժի ճամփորդ դարձած բոլոր հերոսները՝ մեր տանից։ Նրանք դուրս եկան հենց մեր տանից ու այլևս չվերադարձան։ Նրանց հայրենիքը իր գիրկն է վերցրել և շատ ամուր գրկել։Կարծես նրանք Աստծուն էին պետք։

Նրանք դասվեցին սրբերի շարքը։ Եկան, կերտեցին  ապագան ու հեռացան։ Ճանաչենք նրանց անուն առ անուն, ընդմիշտ հիշենք, հպարտանանք ու փոխանցենք նրանց անուններն ու սխրանքները սերունդներին։ Անի Քոչարը ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրել է անմшհացած հերոս Հարութի մասին։

Հարութ Ղազարյանը  ծնվել է 2001 թ.,  Վայոց ձորի մարզի Սալլի գյուղից էր: Ընդամենը 3 տարեկան էր, երբ տեղափոխվեցին ՌԴ։

Դպրոցում շատ լավ է սովորել. երազում էր ինժեներ դառնալ։ Որոշել էր գալ, հայրենիքին  ծառայել և վերադառնալ նպատակներն իրագործելու։ 2019 թվականինին վերադարձավ Հայաստան և անցավ ծառայության։

Ծառայում էր  Հադրութում: Պшտերшզմի ողջ ընթացքում եղել է ամենաթեժ կետերում, կռվել է Հադրութի շրջանում և անմшհացել: Հիշատակդ հավերժ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: