Մաշ Իսրայելյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ հիմքում սիրելիի և իր սիրո պատմությունն է

Օրերս տեղեկացրել էինք, որ երգչուհի Մաշ Իսրայելյանին դերասան Գարիկ Սաֆարյանը ամուսնության առաջարկություն  էր արել։ Երգչուհին անչափ երջանիկ է։ Եվ այդ երջանկությունը հորդում էր նրա հանրայնացրած լուսանկարներից և տեսանյութերից։

Երգչուհին նաև իր սոցցհարթակում տեղեկացրել, որ շուտով նոր երգի պրեմիերա է ներկայացնելու։ Իսկ երեկ՝ փետրվարի 11-ին, Մաշը հանրայնացրեց իր երգի պրեմիերան։ Երգը կոչվում է «Առաջին ու  վերջին»։ Բառերի և երաժշտության հեղինակը Արման Անտոնյանն է, ռեժիսորը՝ Դավիթ Ավագյան և Նուշ Մարգարյան։ Երգը սիրո մասին է և հիմնված է Մաշի ու Գարիկի սիրո պատմության վրա։

Տեսահոլովակը Մաշի յութուբյան ալիքում տեղադրվելուց անմիջապես հետո մեծ արձագանքի արժանացավ և այսօր երգչուհին ինսթագրամյան իր օգտահաշվում ջերմորեն շնորհակալություն էր հայտնում կիր երկրպագուներին իր աշխատանքը բարձր գնահատելու համար։ Նա մասնավորապես գրել է․

«Շնորհակալ եմ նման բուռն դրական առձագանքների համար: Այնքան դրական էմոցիաներ ստացա բոլորիցդ։ Ուրախ եմ որ իմ սիրելի աշխատանքը սիրվեց։ Շնորհավորանքները շատ են, առիթը երեքն է ու ես ֆիզիկապես չեմ հասցնում բոլորիդ շնորհակալություն հայտնել ,բայց իմացեք շնորհակալ եմ ու սիրում եմ ձեզ»:

Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями: