Սերժ Սարգսյանի քավորությամբ պսակադրություն է տեղի ունեցել

Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական թևի ղեկավարը՝ Հայկ Մամիջանյանը, ամուսնացել է։ Այս մասին հայտնել է ինքը՝ Հայկ Մամիջանյանը, ֆեյսբուքյան իր օգտահաշվում։ Մամիջանյանը կնոջ հետ հարսանեկան լուսանկար է հանրայնացրել։

Կինը սպիտակ հարսի զգեստով է։ Լուսանկարին կից ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավարրը գրառում  կատարել, որտեղ բացատրել է, թե ինչու  հարազատներն այդ առիթով իրենց հետ չեն և նշել, որ հասկանելի պատճառներով  խնջույք չեն արել։

Նա մասնավորապես գրել է․ «Տեր եմ… ՀԳ Շատ կուզենայինք, որ մեր բոլոր հարազատները մեր հետ լինեին այս օրը, բայց հասկանալի պատճառներով` որպես այդպիսին հարսանեկան քեֆ չենք արել»։

Պսակադրությունը կատարվել է միայն եկեղեցական կարգով։

Այն պլանավորված է եղել դեռ ավելի վաղ կազմակերպել, սակայն պլանները փոփոխման են ենթարկել նախ համաճարակով պայմանավորված, ապա պատերազմի, ինչպես նաև Ռիտա Սարգսյանի մահվան հետ կապված։ Եկեղեցական կարգն կատարվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քավորությամբ։

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: