Սիրված երգչուհի Սիրուշոն տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել։ Այս մասին հայտնում է երգչուհին ինսթագրամյան իր օգտահաշվում։ Սիրուշոն կարծում է, որ բոլորն էլ մի պահ ցանկանում էին փախչել այս ամենից։
Ողջ աշխարհում դժվարին տարի էր մարդկանց համար։ Նրանք ստիպված էին հեռու մնալ այն մարդկանցից, ում սիրում են ։ Այս տարին սովորեցրեց փայփայել յուրաքանչյուր րոպեն: Ներկայացված երգը դուետ է։ Սիրուշոն երգում է Նորվեգացի երգիչ Ալեքսանդր Ռիբակի հետ։
Երգը կոչվում է «Մնա»։ Տեսահոլովակը հետաքրքիր ձևով է ներկայացված։ Երգիչներն առանձին են հանդես եկել, յուչաքանչյուրն առանձին է նկարահանել իր հատվածը, այնուհետև միացրել են։
Դա պայմանավորված է համաճարակով։ Ալեքսանդր Ռիբակի հետ երգչուհին ծանոթացել է Եվրոտեսիլին մասնակցելու տարիներին։ Եվ այսօր նրանց համագործակցության արդյունքում ծնվեց անչափ գեղեցիկ մեղեդային մի նոր երգ։
«Տար ինձ հեռավոր մի մոլորակ, որը ստեղծված է մեր երկուսի համար։ Ես հավատում եմ, որ այն գոյություն ունի ու մնա, մի գնա»․- հնչում է երգում։ Տեսահոլովակը՝ ստորև․