Այս տորթի խմորի համար պահանջվում է ընդամենը 4 բաղադրիչ․անչափ համեղ, փափուկ և նուրբ

Առաջարկում ենք անչափ հեշտ և հասարակ պատրաստման գործընթացով տորթ, որն անհավանական համեղ է ստացվում։ Այս տորթի խմորի համար պահանջվում է ընդամենը 4 բաղադրիչ։ Ստացվում է անչափ համեղ։ Պատրաստեք և կհամոզվեք։ Ստացվում է անչափ փափուկ, նուրբ, ճերմակ ու եթերային տորթ։ Այն դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին։

Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի՝

Հավկիթ — 2 հ․

Խտացրած կաթ — 1 բանկա

Ալյուր —  150-160 գ

Փխրեցուցիչ — 15 գ

Հավկիթները հարել, ավելացնել խտացրած կաթը և լավ խառնել, այնուհետև լցնել ալյուրն ու փխրեցուցիչը, ապա խառնել։ Ստացված զանգվածով ըուղաթղթով նախապատրաստած ձևամանի մեջ ձևավորել  միջին չափի և միջին հաստության բլիթներ։ Թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում 7 րոպե։

Կրեմ՝

Թթվասեր — 700 գ

Շաքարի փոշի — 100 գ

Կրեմի համար նախատեսված այս երկու բաղադրիչները հարիչով լավ հարել և վերջ․ կրեմը պատրաստ է։ Կարող եք վայելել ձեր մեկ բաժակ թեյը կամ սուրճը ընտանեկան ջերմ մթնոլորտոմ այս անմшհական համով օժտված տորթը։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: