Թեյը կամ սուրճը վայելեք համեղ խմորեղենի հետ։ Իսկ եթե շատ ժամանակ չունեք այն պատրաստելու համար, ապա մեր առաջարկած բաղադրատոմսը հենց ձեզ համար է նախատեսված։ Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը երեք բաղադրամաս և շատ չնչին ժամանակ պատրաստելու համար, որովհետև այս տորթը թխելու կարիք չունի։
Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի՝
Անուշաբլիթներ(պրյանիկ) — 400 գ
Թթվասեր — 600 գ
Բանան — 3-4 հ․
Խորը տարայի մեջ լցնել երկարությամբ կտրատած անուշաբլիթները, վրան՝ թթվասերը, ապա օղակներով կտրատած բանանը դասավորել թթվասերի վրա։ Այնուհետև կրկնել նույն հերթականությամբ այնքան անգամ, մինչ ավարտին կհասնեն բաղադրիչները։
Տարան շրջել այն ափսեի վրա, որով նախատեսել եք մատուցել պատրաստի տորթը, ապա պատել թթվասերով , որից հետո անուշաբլիթների փշրանքներով զարդարել պատրաստի տորթը։
Եվ վերջ։ Ընդամենը մի քանի րոպե և գեղեցիկ ու անչափ համեղ դեսերտը ձեր սեղանի զարդը կդառնա։ Վայելեք այն ընտանիքի և ընկերների հետ մտերմիկ միջավայրում։ Բարի ախորժակ։