Շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ Հայաստանը պատվաստանյութ է ձեռք բերում Covid19-ի դեմ։ Մասնագետների կողմից քննարկումներ են իրականացվել, որի արդյունքում որոշում է ընդունվել պատվաստանյութը ձեռք բերել Մեծ Բրիտանիայից։
Երկրի ընտրությունը կապված է պատվաստանյութի արժեքի առավել ցածր լինելու հետ, սակայն նշվել է, որ դեղամկիջոցը անկախ գնի ցածր լինելուց, որակապես բարձր է։ Սակայն Ռուսաստանից նույնպես ձեռք է բերվել որոշակի քանակության պատվաստամիջոց։
Ռուսական դեղամիջոցները Հայաստանում արդեն գործարկվել են։ «Սպուտնիկ V» պատվաստանյութով Հայաստանում պատվաստվել են երեսուն մարդ։
«Նրանցից ոչ ոքի մոտ արտառոց երևույթներ չեն նկատվել։ Միակ բանը, որ այդ մարդիկ զգացել են՝ ներարկման պահին ցավն է, ինչը նորմալ երևույթ է», -«Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։ Գայանե Սահակյանը նույնպես պատվաստվել է և հարցազրույցի ժամանակ նշեց, որ իր մոր ներարկման պահի այդ ցավն էլ չի նկատվել։ Զրույցի ընթացքում մասնագետը դիմակ էր կրում։
Հարցին, թե պատվաստվելուց հետո ինչո՞ւ է շարունակում դիմակ կրել, պատասխանել է, որ դիմակներին հրաժեշտ կարող ենք տալ միայն այն դեպքում, երբ պատվաստված կլինեն աշխարհի բնակչության 50-70 %-ը։