Անմшհացած բոլոր հերոսներն էլ մերն են։ Հայրենիքը մեր տունն է, իսկ հավերժի ճամփորդ դարձած բոլոր հերոսները՝ մեր տանից։ Նրանք դուրս եկան հենց մեր տանից ու այլևս չվերադարձան։ Նրանց հայրենիքը իր գիրկն է վերցրել և շատ ամուր գրկել։
Կարծես նրանք Աստծուն էին պետք։ Նրանք դասվեցին սրբերի շարքը։ Եկան, կերտեցին ապագան ու հեռացան։ Ճանաչենք նրանց անուն առ անուն, ընդմիշտ հիշենք, հպարտանանք ու փոխանցենք նրանց անուններն ու սխրանքները սերունդներին։ Անի Քոչարն իր սոցհարթակում գրում է անմшհացած հերոս Թորգոմի մասին։
Թորգոմ Վարդանյանը ծնվել է 1992 թ., Երեւանում։ Նա կամավորական սկզբունքներով մեկնեց ճակատ։ Նրան մերժեցին զինկոմիսարյատում, քանի որ նա ազատված էր զինծառայությունից։ Ապրիլյանին Թորգոմը նույնպես դիմել էր և մերժվել։
Այս անգամ 2 օր շարունակ վիճшբшնությունների է բռնվել, որի արդյունքում նրան հաջողվել է համոզել և աշխարհազnրшյինների ջոկատի հետ մեկնել պшտերшզմ։ Նա շարունակ կրկնում էր, որ սա պատվի կռիվ է և , որ ինքը պետք է լինի կրտսեր եղբոր՝ Գոռի կողքին։ Թորգոմին տարան Հադրութ։
Նա մեկ ամիս քաջաբար մասնակցեց հայրենիքի պաշտպանությանը և հոկտեմբերի 29-ին՝ Մարտունիում, հերոսաբար ընկավ մшրտի դաշտում։ Հիշատակդ հավերժ․․․