Ռաֆայել Երանոսյանը անչափ գեղեցիկ տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել

Մասնագիտությամբ դերասան, սակայն երգի ասպարեզում արդեն որոշակի փորձ ձեռք բերած Ռաֆայել Երանոսյանը նոր, անչափ գեղեցիկ, մեղեդային տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել։ Այն սիրո մասին է։ Երգը հանրությանը ծանոթ է 90-ականներից։

Ռաֆոն այն յուրովի է ներկայացրել։ Երգը կոչվում է «Ճոճանակ»։ Բառերի և երաժշտության հեղինակը Վահե Դավթյանն է, ռեժիսորը՝ Սուրեն Թադևոսյանը։ Այս մասին հայտնել է դերասանը ինսթագրամյան իր  օգտահաշվում և կից կատարել հետևյալ գրառումը․

«Այս գեղեցիկ երգը վայելեք սիրելի մշտմշտիկներ, հույս ունեմ կհավանեք» և շնորհավորել բոլոր սիրող սրտերին սիրո տոնի առիթով։ Օգտատերերը հիացական մեկնաբանություններով են հանդես եկել ,նրանք անչափ հավանել են Երանոսյանի աշխատանքը։

Մեկնաբանություններում Ռաֆոյի հետևորդները նաև շնորհակալություն են հայտնել  երգի բառերի և երաժշտության հեղինակ Վահե Դավթյանին անչափ գեղեցիկ երգի համար,որը ստիպեց վերադառնալ մանկություն ։ Սիրված երգիչ Վահե Դավթյանը՝ որպես երաժիշտ հանրությանը հայտնի էր  90-ականներից սկսած։

Նրա կողմից ստղծվել են բազմաթիվ հրաշալի երգեր։ Վահեն մшհացել է 2019 թվականին քաղցկեղից։ Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями: