«Փորձեք տարբերությունը կզգաք` երաշխավորում եմ»․ Սարգիս Գրիգորյանը ներկայացնում է երջանկության գաղտնիքները

Դերասան Սարգիս Գրիգորյանը սիրո տոնի առիթով ինսթագրամյան իր օգտահաշվում կնոջ՝ Մանո Գրիգորյանի հետ լուսանկար է հանրայնացրել և կից կատարել է գրառում այն մասին, թե որ քայլերի արդյունքում են լինում երջանիկ։ Դերասանը մասնավորապես գրել է․

«Բոլորս ուզում ենք երջանիկ լինել։Սիրել ու սիրված լինել։Բայց արդյո՞ք մենք դրա համար ջանք գործադրում ենք։Քաջ Նազարի նման փռշտալով երջանիկ ու սիրված չես լինի։Բամբասելով ու հարևանի կյանքի մեջ թերություններ փնտրելով քո կյանքում ոչ մի դրական տեղաշարժ չի լինի։

Ատելով դիմացինի ժպիտն ու հաջողությունը քո տուն կտանես հենց այդ ատելությունը, որից անհաջողություններդ ավելի կշատանան։ Կեղտով կեղտը չես մաքրի, իսկ սիրով հաստատ։ Փորձեք տարբերությունը կզգաք` երաշխավորում եմ»։

Մեկնաբանություններում Սարգսի և Մանոյի երկրպագուները ջերմ բարեմաղթանքներով են հանդես եկել և նշել, որ աստղային զույգն իսկական հայ ընտանիքի օրինակ է։ Մանո Գրիգորյանն իր սոցհարթակում նույնպես ամուսնու հետ լուսանկար է հանրայնացրել։

Հիշեցնենք, որ զույգը Հայաստանից տեղափոխվել է և  բնակություն է հաստատել Ամերկայում։

Понравилась статья? Поделиться с друзьями: